Իսրայելի բանակը վերահսկողություն է հաստատել Բոֆորի ամրոցի նկատմամբ
Կարդացեք նաև
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իսրայելի բանակը վերահսկողություն է հաստատել Լիբանանի հարավում գտնվող Բոֆորի ամրոցի նկատմամբ, որը վերջին անգամ իսրայելական ուժերի կողմից վերահսկվել էր 2000 թվականի մայիսին։
Հաղորդվում է, որ Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Լիբանանի հարավում։ Ըստ հրապարակումների՝ առաջխաղացման ընթացքում իրականացվում են օդային հարվածներ և ցամաքային գործողություններ մի շարք բնակավայրերի ուղղությամբ։
Միաժամանակ նշվում է, որ վերջին շաբաթներին իսրայելական կողմի կորուստներն աճել են՝ «Հեզբոլլահի» կողմից FPV-տեսախցիկներով անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով։ Դիտորդների գնահատմամբ՝ այդ սպառնալիքը կարող է մեծանալ, եթե իսրայելական բանակը շարունակի առաջ շարժվել դեպի Լիբանանի հարավի խորքային շրջաններ։
Հաղորդումների համաձայն՝ իսրայելական ուժերը մոտենում են Նաբաթիե քաղաքին, որը համարվում է հարավային Լիբանանի խոշոր շիա բնակավայրերից մեկը։ Վերլուծաբանները չեն բացառում, որ այդ ուղղությամբ կարող են ծավալվել ինտենսիվ մարտեր։
Միևնույն ժամանակ, «Հեզբոլլահը», ըստ տեղեկությունների, ընդլայնել է Իսրայելի տարածքի ուղղությամբ իրականացվող հրթիռային հարվածների աշխարհագրությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում