Հորմուզի նեղուցով նավթային փոխադրումները չեն վերադառնա նախապատերազմյան մակարդակին
Կարդացեք նաև
Իրանում պատերազմի ավարտից հետո նավթատար տանկերների երթևեկությունը Հորմուզի նեղուցով կարող է այլևս երբեք չվերադառնալ նախապատերազմյան մակարդակին։ Այս մասին հայտնում է CNBC-ն՝ հղում անելով ոլորտի փորձագետների գնահատականներին։
Ըստ նրանց՝ արևմտյան նավատերերը կշարունակեն խուսափել այս երթուղուց՝ վախենալով ռազմական գործողությունների հնարավոր վերսկսումից և Իրանի հետ համագործակցության հետևանքներից։ Կանխատեսվում է, որ նավային փոխադրումների ծավալը կհասնի նախապատերազմյան մակարդակի ընդամենը 60-70 տոկոսին։
Միևնույն ժամանակ, չինական նավերը, ըստ գնահատականների, կկարողանան շարունակել ազատ տեղաշարժվել, մինչդեռ արևմտյան երկրների նավերի համար կարող են պահանջվել առանձին համաձայնություններ Իրանի հետ։
RBC Capital Markets-ի համաշխարհային ապրանքային ռազմավարության բաժնի ղեկավար Հելիմա Քրոֆթի կարծիքով՝ Հորմուզի նեղուցով նավթատար տանկերների նախապատերազմյան երթևեկությունը, հավանաբար, եղել է տարանցման առավելագույն մակարդակը։
Նրա գնահատմամբ՝ հակամարտության ցանկացած ավարտ, որի արդյունքում Իրանը կպահպանի նեղուցի նկատմամբ օպերատիվ վերահսկողությունը, կհանգեցնի փոխադրումների զգալի կրճատման։
Իր հերթին, նավագնացության ոլորտի Lloyd’s List մասնագիտական հանդեսի գլխավոր խմբագիր Ռիչարդ Միդը նշել է, որ նման զարգացումը չի հանգեցնի համաշխարհային տնտեսության անկման այն մասշտաբով, ինչպես կանխատեսվում է ամենածայրահեղ սցենարներում, սակայն նաև թույլ չի տա վերականգնել նախապատերազմյան տնտեսական ակտիվությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում