Brent նավթի գինը բարձրացել է ավելի քան 2%-ով՝ գերազանցելով 93 դոլարը մեկ բարելի դիմաց
01/06/2026 10:20
Կարդացեք նաև
Համաշխարհային շուկաներում Brent տեսակի նավթի գինը աճել է ավելի քան 2%-ով՝ անցնելով մեկ բարելի դիմաց 93 դոլարի սահմանը։
AFP գործակալության տվյալներով՝ թանկացումը պայմանավորված է տեղեկություններով, համաձայն որոնց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է խստացնել հնարավոր խաղաղության համաձայնագրի պայմանները։ Լրացուցիչ ազդեցություն են ունեցել նաև հաղորդումները, որ Իսրայելը դիմել է ԱՄՆ-ին՝ խնդրելով թույլատրել ՑԱԽԱԼ-ի հարվածների ընդլայնումը Բեյրութի ուղղությամբ։
Գների աճը հաջորդել է անցած շաբաթ գրանցված կտրուկ անկմանը։ Նախորդ շաբաթվա ընթացքում նավթի արժեքը նվազել էր մոտ 11 տոկոսով, ինչը զգալի ճնշում էր գործադրել հումքային շուկաների վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում