Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում ՀՀ-ից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ
01/06/2026 12:21
Կարդացեք նաև
Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ։
«Հունիսի 2-ից Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը՝ բացառությամբ ստուգում անցած երկու ընկերությունների։
Երկու հաստատված գործարաններից ձկնամթերքը կներմուծվի Ռուսաստան՝ անվտանգության ցուցանիշների լաբորատոր մոնիթորինգի ենթարկվելու պայմանով»,-ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Գերատեսչության անցկացրած ստուգումների արդյունքները գնահատվել են անբավարար, իսկ մի շարք ձեռնարկություններ հրաժարվել են ստուգումից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում