Փաշինյանը ցանկանում է վայելել ԵԱՏՄ-ի առավելությունները, մինչև ՀՀ-ին հրավիրեն անդամակցել ԵՄ-ին․ Դմիտրի Մեդվեդև

Փաշինյանը ցանկանում է վայելել ԵԱՏՄ-ի առավելությունները, մինչև ՀՀ-ին հրավիրեն անդամակցել ԵՄ-ին․ Դմիտրի Մեդվեդև

Մեդվեդևը կարծում է, որ Փաշինյանը ցանկանում է շարունակել վայելել ԵԱՏՄ-ի առավելությունները՝ շահույթ ստանալով Ռուսաստանից և միութենական այլ երկրներից, մինչև Հայաստանին հրավիրեն անդամակցել ԵՄ-ին, հաղորդում է РИА Новости-ին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հանրաքավե չի անցկացնելու, քանի որ մոտ չէ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին, կամ պաշտոնապես չի դիմել ԵՄ-ին անդամագրվելուն։

Մեդվեդևը ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով ռեֆերենդում անցկացնելու կոչին Փաշինյանի արձագանքը համեմատել է Լև Տրոցկու «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն, իսկ բանակը՝ արձակել» բանաձևի հետ։

«Բառացիորեն այսպես. հանրաքվեով ոչինչ չենք որոշի, քանի դեռ մեզ չեն կանչել ԵՄ։ Իսկ հետո, բնականաբար, թռվռալով կվազենք Եվրոպաներ։ Բայց մինչ այդ կօգտվենք ԵԱՏՄ բոլոր արտոնություններից՝ հմտորեն գումար վաստակելով Ռուսաստանի և միության մյուս երկրների հաշվին։ Ապրի՛, իհարկե»,- գրել է Մեդվեդևը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում