ԵԱՏՄ երկրները մինչև դեկտեմբեր ժամանակ կունենան քննարկելու Հայաստանի վերաբերյալ բոլոր նրբությունները․ Դմիտրի Պեսկով

ԵԱՏՄ երկրները մինչև դեկտեմբեր ժամանակ կունենան քննարկելու Հայաստանի վերաբերյալ բոլոր նրբությունները․ Դմիտրի Պեսկով

ԵԱՏՄ երկրների ղեկավարների քառակողմ հայտարարությունը ենթադրում է, որ մինչև դեկտեմբեր կմշակվեն միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված բոլոր մանրամասները։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ երկրների համապատասխան գործակալությունները պետք է զեկուցեն այս հարցում իրենց առաջընթացի մասին առաջնորդներին։ «Այս ամենը պետք է քննարկվի մինչև դեկտեմբեր», – հավելել է Կրեմլի խոսնակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում