ԵՄ-ն կոչ է արել Իսրայելին դադարեցնել ռազմական էսկալացիան Լիբանանում
Կարդացեք նաև
Եվրամիության խոսնակ Անուար ալ-Անունին կոչ է արել Իսրայելին դադարեցնել Լիբանանում ռազմական գործողությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է France 24-ը։
«Մենք կոչ ենք անում Իսրայելին դադարեցնել Լիբանանում ռազմական էսկալացիան և հարգել Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», – նշել է խոսնակը։
Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ Լիբանանի հարավում գտնվող տարբեր շրջանների թիրախավորման հետևանքով 15 մարդ է զոհվել։
Իսրայելական բանակը հունիսի 1-ին Լիբանանի հարավում գտնվող Սայդայի և Նաբատիեի շրջանների 7 բնակավայրերի բնակիչներին տարհանման նախազգուշացում է տվել։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ բանակին հրամայել է ընդլայնել գործողությունները Լիբանանում՝ «Հեզբոլլահ»-ի դեմ պայքարում։
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 3412-ի, իսկ վիրավորներինը՝ 10269-ի։
Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ապրիլի 16-ի կեսգիշերին հայտարարված հրադադարին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները շարունակվում են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում