Անհամբեր սպասում ենք այս ամիս ՀՀ-Ադրբեջան արդյունավետ քննարկումներին․ Դոնալդ Թրամփ
01/06/2026 17:12
Կարդացեք նաև
Երբ մենք հանդիպեցինք Սպիտակ տանը, կարողացանք առաջընթացի և երկարաժամկետ խաղաղության հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև։Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա մասնակիցներին ուղղված ուղերձում։
«Ինչպես գիտեք, տարածաշրջանային էներգետիկ ինտեգրացիան օգոստոսի 8-ին կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի հիմնական հենասյուներից մեկն էր։ Իմ վարչակազմը անհամբեր սպասում է այս թեմայի շուրջ արդյունավետ քննարկումներին հունիսին։
Միասին մենք կխթանենք խաղաղությունը, կկառուցենք բարգավաճում և կկառուցենք ավելի անվտանգ ապագա ձեր տարածաշրջանի և աշխարհի համար», – ասել է Թրամփը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում