ԱՄՆ-Իրան լարվածությունը բարձրացնում է նավթի գները․ Brent-ը մոտեցել է 97 դոլարի

ԱՄՆ-Իրան լարվածությունը բարձրացնում է նավթի գները․ Brent-ը մոտեցել է 97 դոլարի

Համաշխարհային շուկաներում նավթի գները շարունակում են աճել արդեն երրորդ օրն անընդմեջ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև պահպանվող անորոշության ու աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը հասել է 97,05 դոլարի մեկ բարելի դիմաց՝ նախորդ առևտրային օրվա փակման ցուցանիշից բարձրանալով 1,05 դոլարով կամ 1,09 տոկոսով։ Նախորդ առևտրային նստաշրջանում Brent-ը թանկացել էր ևս 1,02 դոլարով՝ հասնելով 96 դոլարի մեկ բարելի դիմաց։

Միաժամանակ, Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային հարթակում WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,05 դոլարով կամ 1,12 տոկոսով՝ հասնելով 94,81 դոլարի մեկ բարելի դիմաց։

Նախորդ առևտրային նստաշրջանի արդյունքներով WTI-ի գինն ավելացել էր 1,6 դոլարով կամ 1,74 տոկոսով՝ կազմելով 93,76 դոլար մեկ բարելի համար։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ շուկան շարունակում է արձագանքել Մերձավոր Արևելքում զարգացող իրադարձություններին, իսկ ԱՄՆ-Իրան հարաբերությունների շուրջ անորոշությունը շարունակում է աջակցել նավթի գների աճին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում