AntiFake.am-ի խմբագրությունը սպանության սպառնալիքներով նամակներ է ստանում. Աստղիկ Մաթևոսյան

AntiFake.am-ի խմբագրությունը սպանության սպառնալիքներով նամակներ է ստանում. Աստղիկ Մաթևոսյան

AntiFake.am-ի էլեկտրոնային փոստի հասցեին անձնական և ընտանիքի անդամների կյանքին ուղղված սպանության սպառնալիքներով ու հայհոյանքներով նամակներ են ստացվում։ Այս մասին ահազանգել է կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ նամակներով իրենցից պահանջում են «անել ճիշտ ընտրություն, չսխալվել և դուրս չգալ Կառավարության դեմ»։ Լրագրողն ընդգծում է, որ եթե նմանատիպ սպառնալիքներ ստանում են նաև շարքային քաղաքացիները, ապա սա իրական վտանգ է ազատ ու անկախ ընտրությունների անցկացման համար։

Մաթևոսյանը նաև հարցադրում է ուղղել իրավապահ համակարգին՝ նշելով, թե արդյոք նրանք նույն ջանասիրությամբ, ինչով գնում են ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետևից, կգնա՞ն նաև այս վտանգավոր նամակների պատվիրատուների հետևից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում