ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. ՌԴ-ն ակնկալում է, որ ՀՀ-ն կընտրի Մոսկվայի հետ եղբայրական հարաբերությունները․ Սերգեյ Ռյաբկով

ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. ՌԴ-ն ակնկալում է, որ ՀՀ-ն կընտրի Մոսկվայի հետ եղբայրական հարաբերությունները․ Սերգեյ Ռյաբկով

Ռուսաստանը սպասում է, որ Հայաստանը կկատարի պատմականորեն ճիշտ ընտրություն՝ ամրապնդելու Ռուսաստանի Դաշնության հետ եղբայրական հարաբերությունները ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի համատեքստում, ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք սպասում ենք, որ ընտրությունը կլինի պատմականորեն ճիշտ՝ Ռուսաստանի հետ ավանդական, խորը եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին, որը, վստահ եմ, միշտ օգուտ կբերի հայ ժողովրդին», – ասել է Ռյաբկովը՝ խոսելով ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ Հայաստանի դիրքորոշման մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում