«Ռիսկը մեծանում է». Բուլղարիայի վարչապետը՝ Ուկրաինայի շուրջ միջուկային վտանգի մասին
06/06/2026 09:46
Կարդացեք նաև
Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը հայտարարել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով միջուկային էսկալացիայի ռիսկի մասին:
Նրա խոսքով՝ ռիսկը մեծանում է Եվրոպայի այն փորձերի պատճառով, որոնք նպատակ ունեն «հաղթել Ռուսաստանին» այս հակամարտության շրջանակում։
«Եվրոպական երկրները փորձում են հաղթել աշխարհի ամենախոշոր միջուկային տերությանը։ Դա զգալիորեն մեծացնում է միջուկային էսկալացիայի վտանգը», – լրագրողներին ասել է Ռումեն Ռադևը՝ ԵՄ–Արևմտյան Բալկաններ գագաթնաժողովից առաջ՝ Չեռնոգորիայում։
Նա նաև նշել է, որ հենց այդ պատճառով Սոֆիան աջակցում է հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով ավարտելու ցանկացած նախաձեռնության։
Հետևեք մեզ նաև Telegram-ում