Իրանի խորհրդարանից հնչել են կոշտ հայտարարություններ՝ հնարավոր լայնածավալ պատերազմի մասին

Իրանի խորհրդարանից հնչել են կոշտ հայտարարություններ՝ հնարավոր լայնածավալ պատերազմի մասին

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին  հայտարարել է, որ տարածաշրջանում լարվածության հետագա սրացման դեպքում հակամարտությունը կարող է դուրս գալ Մերձավոր Արևելքի սահմաններից։

«Մենք չենք վախենում պատերազմել անհաջողակների դեմ։ Ամերիկյան զոհերի թիվն արդեն զգալիորեն ավելի բարձր է, քան հաստատում է Թրամփը, և այն շարունակելու է աճել։ Այս անգամ պատերազմը չի սահմանափակվի տարածաշրջանով։ Կտեսնենք, թե ինչ կլինի»,-գրել է Ազիզին։

Իրանի պաշտոնյայի այս հայտարարությունը հնչել է տարածաշրջանային անվտանգության շուրջ աճող լարվածության և ԱՄՆ–Իրան հարաբերություններում շարունակվող սրացման ֆոնին։ Նրա խոսքերը դիտարկվում են որպես կոշտ նախազգուշացում, որը կարող է ազդել տարածաշրջանային և միջազգային անվտանգության իրավիճակի վրա։

Փորձագետների գնահատմամբ՝ նման հայտարարությունները վկայում են, որ կողմերի միջև հռետորաբանությունը շարունակում է սրվել, մինչդեռ միջազգային հանրությունը կոչ է անում խուսափել հակամարտության հետագա ընդլայնումից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում