Հորմուզի նեղուցը կրկին փակվել է
11/06/2026 09:58
Կարդացեք նաև
ԱՄՆ-ի նոր հարվածների ֆոնին Իրանի զինված ուժերը հայտարարել են Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար փակելու մասին․ հայտնում է Press TV-ն։
«Հորմուզի նեղուցը լիովին փակ է բոլոր տեսակի նավերի համար, այդ թվում՝ առևտրայինների»,- հաղորդել է հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբին։
Շտաբի հայտարարության համաձայն՝ նեղուցը «փակ է բոլոր նավերի, այդ թվում՝ նավթատարների և առևտրային նավերի համար՝ անվտանգության նկատառումներից ելնելով»։
Իրանական զինվորականները բացատրել են, որ Հորմուզի նեղուցի փակումը պայմանավորված է «ԱՄՆ-ի թշնամական գործողություններով»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում