ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի ուղղությամբ նախազգուշական կրակոցների և դրանց կալանավորման մասին
26/07/2026 15:29
Կարդացեք նաև
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցնել փորձած վեց առևտրային նավերի ուղղությամբ իրականացրել է «նախազգուշական կրակոցներ»։
ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ նավերը շարժվել են երթուղով, որը, իրանական կողմի պնդմամբ, չի համապատասխանել Թեհրանի սահմանած կանոններին։
Բացի այդ, կորպուսը հայտնել է, որ նախորդ օրը կանգնեցրել է ևս չորս նավ, որոնք, ըստ իրանական կողմի, փորձել են Հորմուզի նեղուցով իրականացնել «չարտոնված տարանցում»
Հետևեք մեզ նաև Telegram-ում