ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնության ֆոնին՝ նավթի համաշխարհային գները նվազել են

ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնության ֆոնին՝ նավթի համաշխարհային գները նվազել են

Համաշխարհային շուկայում նավթի գները նվազել են 4,5-5 տոկոսով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ հնարավոր խաղաղ համաձայնության վերաբերյալ հայտարարությունների ֆոնին։

Առևտրային տվյալների համաձայն՝ Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքը առաջին անգամ ապրիլի կեսերից ի վեր իջել է 89 դոլարից ցածր։

Վերլուծաբանները գների անկումը կապում են շուկաների այն սպասումների հետ, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հնարավոր համաձայնությունը կարող է նպաստել տարածաշրջանային լարվածության թուլացմանը և իրանական նավթի մատակարարումների ավելացմանը համաշխարհային շուկա։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է գործարքի, քանի որ «շատ ուժեղ հարված է ստացել» և այժմ ավելի շահագրգռված է համաձայնության հասնելու հարցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում