ԱՄՆ Սենատում առաջարկում են 750 մլն դոլարի ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային
Կարդացեք նաև
ԱՄՆ Սենատի հանրապետական մի խումբ սենատորներ պատրաստել են հաջորդ ֆինանսական տարվա պաշտպանության բյուջեի իրենց տարբերակը, որը նախատեսում է 750 միլիոն դոլարի ռազմական օգնություն Ուկրաինային։
Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու աղբյուրների, օրինագիծը նաև պարտավորեցնում է ԱՄՆ պաշտպանության նախարարությանը շարունակել հետախուզական աջակցությունը Կիևին՝ ռազմական գործողությունների շրջանակում։
Փաստաթղթում ներառված է նաև առանձին դրույթ, որն արգելում է բյուջետային միջոցների օգտագործումն այնպիսի ձևով, որը կարող է մեկնաբանվել որպես Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչում Ուկրաինայի տարածքների նկատմամբ։
Reuters-ը նշում է, որ խոսքը դեռևս վերջնական որոշման մասին չէ։ Նախագիծը պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից և ստանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում