Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի հետ ձևավորվող փոխըմբռնման հուշագիրը
12/06/2026 10:59
Կարդացեք նաև
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակցություններ է անցկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ այն բանից հետո, երբ վերջինս հայտարարել էր, որ Իրանի հետ համաձայնագիրը գտնվում է հաստատման փուլում։
Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդմամբ՝ Նեթանյահուն և Թրամփը քննարկել են «Իրանի հետ ձևավորվող փոխըմբռնման հուշագիրը, որը նպատակ ունի մեկնարկել բանակցային գործընթացը»։
Հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելը տվյալ հուշագրի կողմ չէ։ Միաժամանակ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին նրա հանձնառության համար, որպեսզի վերջնական համաձայնագիրը նախատեսի՝
- Իրանից հարստացված ուրանի դուրսբերում երկրի սահմաններից,
- երկրի միջուկային ենթակառուցվածքների ոչնչացում,
- բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակում,
- ինչպես նաև Թեհրանի կողմից տարածաշրջանում դաշնակից զինված խմբավորումներին ցուցաբերվող աջակցության դադարեցում։
Այս հարցերը, ըստ Իսրայելի դիրքորոշման, կարևոր նախապայմաններ են Իրանի հետ հնարավոր համաձայնության համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում