Փաշինյանը չի հաղթել. ընտրություններն ամբողջությամբ տապալված են. Սամվել Կարապետյան
Կարդացեք նաև
Ընտրությունները Փաշինյանը չի հաղթել, իրենք էլ դա գիտեն, մենք էլ դա գիտենք, ամբողջ աշխարհն էլ տեսնում է։ Եթե ինքը հաղթել է, թող լեգիտիմացնի այս ամենը, գնա երկրորդ փուլ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:
«Մենք չենք հաղթել, բայց ինքն էլ չի հաղթել, իսկ ուժեղ Հայաստանին պետք են լեգիտիմ իշխանություն։ Նա չի ապահովել դա, ընտրություններն ամբողջությամբ տապալված են, կեղծված են, միաժամանակ, տեռորի տակ ընտրություններ չեն անցկացնում, մեր շրջանային համակարգողները կալանավորված են, 780 մարդ ձերբակալված է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իր թիմը դիմել է ԿԸՀ, այնուհետև դիմելու է Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել ընտրությունները և պահանջել երկրորդ փուլ։
«Եթե ինքը վստահ է իր ուժերի վրա, վստահ է, որ հաղթել է՝ ճիշտ կլինի երկրորդ փուլ լինի»։
Խորհրդարան գնալ-չգնալու հարցին ի պատասխան՝ Կարապետյանը հայտարարեց, խոսքը դրա մասին չէ. «Դրա մասին խոսելու համար դեռ շատ շուտ է։ Մեր հարցը խորհրդարան գնալ-չգնալու մասին չէ, մեր հարցը Փաշինյանին հեռացնելն է, երկիրը դարձրել է դուքյան։ Ինչ ուզում են՝ անում են։ Եթե մենք գտնում ենք, որ խորհրդարանով ավելի արագ կարող ենք հեռացնել Փաշինյանին, կգնանք խորհրդարան, եթե գտնում ենք, որ կարող ենք հեռացնել փողոցային պայքարով, ուրեմն կհեռացնենք փոցողային պայքարով»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում