Մարդիկ, ովքեր մանիպուլացնում են իմ խոսքը, կամ չեն ըմբռնել կոնտեքստը, կամ ապnւշ են. Սերժ Սարգսյան

Մարդիկ, ովքեր մանիպուլացնում են իմ խոսքը, կամ չեն ըմբռնել կոնտեքստը, կամ ապnւշ են. Սերժ Սարգսյան

«Հարցը հնչել է Սահմանադրության փոփոխության համատեքստում, իմ պատասխանն էլ բխել է հենց այդ տրամաբանությունից»,- լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանելով իր՝ «չեմ կարծում, որ Փաշինյանը 3-րդ ժամկետ է ընտրվում, քանի որ նախորդ ընտրությունները եղել են արտահերթ» հայտարարությունից հետո հնչած քննադատոթյունները։

Նա նշեց. «Մարդիկ, ովքեր մանիպուլացնում են իմ խոսքը, կամ չեն ըմբռնել կոնտեքստը, կամ ապուշ են, որովհետև միայն ապուշը կարող է մտածել, թե ես կարող եմ արդարացնել մեկին, ով գիտակցված կապիտուլյացիայի է տարել Հայաստանը, ով հանձնել է իմ հայրենիքը, ով հարձակվել է իմ եկեղեցու վրա, և ով իմ երկրի տարածքները թողել է թշնամու կապիտուլյացիայի տակ։ Եվ ի՞նչ է ստացվում, որ այսքանով հանդերձ նա մեղավոր է 3-րդ ժամկետի գնալու համա՞ր:

Ակնհայտ է, որ նրանց մոտ, իհարկե, չի ստացվելու, ձախողվելու է։ Իմ ասածը շատ պարզ էր»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում