Վլադիմիր Պուտինը ՌԴ օրվա առթիվ շնորհավորել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին
12/06/2026 11:13
Կարդացեք նաև
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին։
Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սերը հայրենի երկրի նկատմամբ, հպարտությունը նրա պատմությամբ և մեծ մշակույթով, հավատարմությունը հայրենասիրական պարտքին միավորում են մեր բազմազգ ժողովրդին։
Վստահ եմ, որ նախնիների աշխատանքային ձեռքբերումներն ու ռազմական սխրանքները, նրանց տոկունությունն ու անձնվիրությունը հանուն հայրենիքի փառքի, միշտ վառ և ոգեշնչող օրինակ կծառայեն ինչպես մեզ, այնպես էլ ապագա սերունդներին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում