Կոչ ենք անում զերծ մնալ անհիմն տեղեկությունների տարածումից․ Արցախի տեղեկատվական շտաբ
Կարդացեք նաև
Վերջին շրջանում որոշ շրջանակներ փորձել են կասկածի տակ դնել Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության գործունեությունը և ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Հայտարարում ենք, որ որևէ դրամ չի ծախսվել ոչ նպատակային: Բոլոր ծախսերն իրականացվել են բացառապես ներկայացուցչության բնականոն գործունեության, շենքի պահպանման և անհրաժեշտ աշխատանքների կազմակերպման նպատակով։
Կոչ ենք անում զերծ մնալ անհիմն, չստուգված և ապակողմնորոշող տեղեկությունների տարածումից, ինչպես նաև առանց փաստերի և հիմնավորումների զրպարտություններից։
Հայտնում ենք նաև, որ առաջիկայում ձևավորվելիք հանձնաժողովին կներկայացվի ամբողջ ծախսային մասի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ապահովելով գործընթացի լիարժեք թափանցիկությունն ու հաշվետվողականությունը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում