ԱՄԷ-ն և Իրանը պատերազմի սկսվելուց հետո առաջին բանակցություններն են անցկացրել․Bloomberg

ԱՄԷ-ն և Իրանը պատերազմի սկսվելուց հետո առաջին բանակցություններն են անցկացրել․Bloomberg

Արաբական Միացյալ Էմիրությունները և Իրանը պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամ բանակցություններ են անցկացրել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ ԱՄԷ ներկայացուցիչները ձգտել են քննարկել Թեհրանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունները։ Աղբյուրների փոխանցմամբ՝ երկու երկրների համար էլ կարևոր է պահպանել բնականոն հարաբերությունները, քանի որ ռազմական գործողություններից առաջ նրանք ակտիվ առևտրատնտեսական համագործակցություն էին ծավալում։

Bloomberg-ը նշում է, որ պատերազմի սկզբից հետո ԱՄԷ-ն Պարսից ծոցի երկրների շրջանում Իրանի նկատմամբ ամենակոշտ դիրքորոշում ունեցող պետություններից մեկն էր և նույնիսկ դիտարկում էր ռազմական գործողություններին միանալու տարբերակը։

Սակայն հետագայում Աբու Դաբին փոխել է իր քաղաքական գիծը՝ նախապատվությունը տալով Թեհրանի հետ հարաբերությունների կարգավորմանն ու երկխոսության վերականգնմանը։

Պաշտոնական մակարդակով բանակցությունների բովանդակության վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն հրապարակվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում