Բավականին կառուցողական քննարկումներ են տեղի ունեցել ընդդիմադիր ուժերի միջև. Իշխան Սաղաթելյան
Կարդացեք նաև
«Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում նշել է․ «Մենք այսօր 18;00 ներկա ենք լինելու ԿԸՀ-ի առաջև Բարձրացնելու բողոքի ձայնը և ԿԸՀ-ից պահանյջելու առաջնորդվել օրենքներով և սահմանադրությամբ»։
Նրա խոսքով, ԿԸՀ-ն ունի երկու ընտրություն՝ կամ առաջնորդվել գործող հանցագործ ռեժիմի պատվերով և շարունակել կեղծել ընտրությունների արդյունքները, գնալ հանցագործության և հակաօրինականության ճանապարհով, կամ առաջնորդվել օրենքով և ընդդիմադիր ուժերի ներկայացրած բողոքներին պատշաճ գնահատական և վերաբերմունք տալ և առաջնորդվել մեր ժողովրդի կամարտահայտությունը պաշտպանելու ԿԸՀ հիմնական գործառույթով։
Սաղաթելյանը հայտնել է, որ այս օրերին բավականին ակտիվ քննարկումներ են տեղի ունեցել ընտրություններին մասնակցած մի շարք ընդդիմադիր ուժերի միջև։
«Բավականին կառուցողական քննարկումներ են եղել և առաջիկայում ընդդիմությունը ընտրությունների վերաբերյալ ամբողջական գնահատականով ևս հանդես կգա։ Բավականին կառուցողական և ընդհանուր մոտեցումներում համաձայնություն կա, և այստեղ ևս մենք առաջիկայում նորություններ կունենանք, այդ քննարկումները դեռ շարունակվում են»,–ասել է Սաղաթելյանը;
Հետևեք մեզ նաև Telegram-ում