Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
16/06/2026 17:26
Կարդացեք նաև
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ երեքշաբթի օրը Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը։ Նրա խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք մանրամասն քննարկել ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը։ Սա շատ կարևոր ասպեկտ է տարածաշրջանում խաղաղության համար», -ասել է Ֆիդանը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում