Գնաճ է լինելու, պետք է ավելացնել մարդկանց եկամուտները. Միքայել Մելքումյան
Նմանատիպ
ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անհիմն համարեց իշխանությունների հասցեին հնչած այն մեղադրանքերը, թե Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը կատարվել է հապշտապ, առանց նախապատրաստական աշխատանքների: Վերջինը վստահեցրեց, թե երկու տարի ուսումնասիրել են դաշտը, գործընթացը լուրջ ճանապարհ է անցել:
Հանդիպմանը ներկա ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հերթական անգամ ասաց, թե ԵՏՄ-ին անդամակցմանն այլընտրանք չկար. նժարին երկրի անվտանգության հարցն էր դրված: Միաժամանակ, ԲՀԿ-ական պատգամավորն անդրադարձավ անդամակցման բացասական հետևանքներին, մասնավորապես, նա համաձայնեց այն պնդումների հետ, որ ՌԴ նկատմամբ միջազգային կառույցների պատժամիջոցներն ուղղակի ազդեցություն ունեն և դեռ ունենալու են Հայաստանի տնտեսության վրա. «Կասկածից վեր է, որ մեր երկրում գնաճ է լինելու, իսկ ժողովրդի սոցիալ-տնտեսական կենսամակարդակն էականորեն իջնելու է, ուստի պետք է ավելացնել մարդկանց եկամուտները»,- շեշտեց պատգամավորը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում