Ստորագրվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը

Ստորագրվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը թվային եղանակով ստորագրել են Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը։

«Այն ստորագրված է։ Ստորագրվել է Վերսալում: Ես հենց նոր ստորագրեցի այն»,-հաստատել Է Թրամփը Վերսալյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո:

Ընդ որում, Թրամփը հերթական անգամ սպառնացել է վերսկսել հարձակումները, եթե Իրանը չկատարի իր պարտավորությունները:

Փաստաթղթի ստորագրումը հաստատել են ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Թեհրանում։ Հուշագիրը ներառում է 14 կետ, որոնցից հիմնականներն են․

🔸 ռազմական գործողությունների դադարեցում,
🔸 Հորմուզի նեղուցի բացում և ականազերծում,
🔸 ԱՄՆ պատժամիջոցների չեղարկում և Իրանի տնտեսության վերականգնման համար 300 միլիարդ դոլարի հատկացում,
🔸 Լիբանանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովում,
🔸 իրանական ակտիվների ապասառեցում,
🔸 միջուկային ծրագրի շուրջ ստատուս քվոյի պահպանում՝ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո,
🔸 վերջնական համաձայնագրի նախապատրաստում 60 օրվա ընթացքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում