Խամենեիի սպանության վրեժը կլինի Երուսաղեմի ազատագրումը․ Մոհամմադ Ղալիբաֆ

Խամենեիի սպանության վրեժը կլինի Երուսաղեմի ազատագրումը․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի նահատակության վրեժխնդրության իրական ճանապարհը Երուսաղեմի ազատագրումն է։

«Իմամի նահատակության համար վրեժխնդրության իրական ճանապարհը Երուսաղեմի ազատագրումն է»,- ասել է նա։

Ղալիբաֆը նաև կոշտ գնահատականներ է հնչեցրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հասցեին՝ նշելով, որ «հարյուր Նեթանյահուն անգամ չարժեն նահատակված Իմամի կոշիկի քուղին»։

Նրա խոսքով՝ Իրանը հաղթանակ է տարել Միացյալ Նահանգների և «սիոնիստական ռեժիմի» նկատմամբ՝ չթողնելով, որ դրանք հասնեն իրենց հայտարարած նպատակներին։ Նա ընդգծել է, որ իրանցի ժողովրդի տոկունությունը ծնկի է բերել աշխարհի ամենահզոր բանակներին։

Անդրադառնալով բանակցություններին՝ Ղալիբաֆը նշել է, որ առանց դրանց Իրանը չէր կարողանա հասնել իր նպատակներին։ Նրա գնահատմամբ՝ բանակցությունների միջոցով ձեռք բերված արդյունքները բազմակի գերազանցել են այն, ինչ հնարավոր կլիներ ստանալ ռազմական գործողությունների ճանապարհով։

Միաժամանակ Իրանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ խորապես անվստահություն ունի Միացյալ Նահանգների նկատմամբ։ Նրա խոսքով՝ նույնիսկ եթե վերջնական համաձայնություն ձեռք բերվի և այն հաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով, դա դեռևս բավարար հիմք չէ վստահության համար։ Ղալիբաֆը շեշտել է, որ Իրանի գլխավոր երաշխիքը երկրի սեփական հզորությունն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում