Թրամփը Իրանի ղեկավարությանը անվանել է «պրիմիտիվ հանճարներ
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին տված հարցազրույցում Իրանի ղեկավարությանը բնութագրել է որպես «պրիմիտիվ հանճարներ»՝ միաժամանակ ընդգծելով, որ նրանց համարում է խելացի հակառակորդ։
«Իրանցիները շատ խելացի մարդիկ են։ Նրանք մի տեսակ պրիմիտիվ հանճարներ են, բայց խելացի են։ Նրանք կկործանեին Իսրայելը։ Եթե ես չլինեի, այսօր Իսրայելն այլևս գոյություն չէր ունենա»,-հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև պնդել է, որ Վաշինգտոնի գործողությունները կանխել են Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։
«Եթե մենք նրանց չհարվածեինք, նրանք արդեն միջուկային զենք կունենային։ Այն կօգտագործեին Իսրայելի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի դեմ»,ժասել է նա։
Թրամփը քննադատել է նաև իրանական լրատվամիջոցներին՝ դրանք անվանելով «գերազանց կեղծ մեդիա», և կրկին դժգոհություն հայտնել ամերիկյան որոշ լրատվամիջոցների, մասնավորապես The New York Times-ի գործունեությունից։
Հարցազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը դրական է արտահայտվել նաև Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի մասին։ Սի Ցզինպինին նա բնութագրել է որպես «ուժեղ և գործնական առաջնորդ», իսկ Մոդիին՝ որպես «մեծ առաջնորդ», որը խուսափում է պատերազմներից և վարում է պրագմատիկ քաղաքականություն։
Անդրադառնալով նաև Վենեսուելային՝ Թրամփը նշել է, որ ամերիկյան և միջազգային նավթային ընկերությունների գործունեությունը երկրում զգալի եկամուտներ է ապահովում Կարակասի համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում