Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել․ Ռուբեն Մելիքյան
19/06/2026 22:49
Կարդացեք նաև
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հունիսի 7-ի «ընտրություններին» մասնակցած 18 ուժերից առնվազն 7-ը դիմել է սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել «ընտրությունների» արդյունքները։
Դժգոհ են թե՛ տարբեր դիրքավորմամբ ընդդիմադիր ուժերը և թե՛ պրոիշխանական ուժերը (օրինակ՝ նիկոլի «ձախ թեկնածուի» կուսակցությունը):
Ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» Հայաստանի պատմության մեջ պարզապես չեն եղել։ՀԳ. Ներկայիս ՍԴ-ն կազմված է բացառապես քպ-ի իշխանության օրոք նշանակված սուբյեկտներից, հետևաբար այդ կառույցից արդարություն ակնկալելը միամտություն է։ Նույնիսկ հայտնի «Վլաձիմիրսկի ցենտրալ»-ում ավելի շատ իրավունք ու արդարություն կա, քան «Բաղրամյան 10»-ում։ Սակայն ժանրի կանոնները պահանջում են անպայման սպառել նաև ա՛յդ ատյանը։ Որ վաղը-մյուս օրը չասեն՝ բա դիմեիք, բա բողոքեիք»: