Իրանի արտասահմանում սառեցված ակտիվները գերազանցում են 100 միլիարդ դոլարը

Իրանի արտասահմանում սառեցված ակտիվները գերազանցում են 100 միլիարդ դոլարը

Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ օտարերկրյա բանկերում սառեցված Իրանի ակտիվների ընդհանուր ծավալը կազմում է առնվազն 100 միլիարդ դոլար։

Հրապարակված տվյալների համաձայն՝ միջոցների զգալի մասը գտնվում է ասիական երկրների ֆինանսական հաստատություններում։

Ամենախոշոր պահորդը համարվում է Չինաստանը, որտեղ սառեցված է, ըստ տարբեր գնահատականների, 20-ից 50 միլիարդ դոլար։ Երկրորդ տեղում է Իրաքը՝ մոտ 15 միլիարդ դոլարով։

Ցանկում հաջորդում են Հարավային Կորեան և Հնդկաստանը, որոնցից յուրաքանչյուրում արգելափակված է շուրջ 7 միլիարդ դոլար։ Մոտ 6 միլիարդ դոլար էլ պահվում է Կատարի հաշիվներում։

Ըստ հաղորդումների՝ միջազգային բանակցությունների շրջանակում Իրանը ներկայացրել է իր առաջնահերթ պահանջները։ Թեհրանի հիմնական նպատակն այս փուլում շուրջ 24 միլիարդ դոլարի միջոցների նկատմամբ փուլային հասանելիության վերականգնումն է, ինչը դիտարկվում է որպես տնտեսական ճնշման մեղմացման կարևոր քայլ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում