Համաձայնագրի հանդեպ լուրջ մոտեցման դեպքում՝ Իրանը պատրաստ է շարունակել ԱՄՆ-ի հետ երկխոսությունը․ Սայիդ Խատիբզադե

Համաձայնագրի հանդեպ լուրջ մոտեցման դեպքում՝ Իրանը պատրաստ է շարունակել ԱՄՆ-ի հետ երկխոսությունը․ Սայիդ Խատիբզադե

Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խատիբզադեն Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել Վաշինգտոնի հետ դիվանագիտական գործընթացը միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ մոտենա համաձայնագրի կատարմանը և երաշխավորի, որ Իսրայելը նույնպես կպահպանի Փոխըմբռնման հուշագրի պայմանները։

«Մենք պատրաստ ենք քայլ առ քայլ առաջ գնալ, եթե հակառակ կողմն էլ նույնպիսի լրջություն դրսևորի»,- նշել է Խատիբզադեն։

Այս հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ չեղարկվել են ուրբաթ օրը Շվեյցարիայում կայանալիք ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները։

Հարցազրույցի ընթացքում Խաթիբզադեն դատապարտել է նաև Լիբանանի ուղղությամբ Իսրայելի վերջին հարձակումները՝ ընդգծելով, որ Իսրայելի կողմից պատերազմի շարունակումը կհանգեցնի «ծանր և անխուսափելի հետևանքների»։

Նա հավելել է, որ Իրանը ձգտում է «խաղաղություն հաստատել բոլոր ճակատներում, այդ թվում՝ Գազայում», և պարզաբանել, որ հակամարտության հետ ունեցած անմիջական կապի պատճառով Լիբանանը ներառվել է Փոխըմբռնման հուշագրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում