ԱԺ նախագահի աթոռի համար պայքարում են երեք ինքնառաջադրված թեկնածուներ․ «Ազատություն»
Կարդացեք նաև
Ո՞վ կղեկավարի օգոստոսին ձևավորվող նոր խորհրդարանը. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում առանցքային պաշտոնի շուրջ ինտրիգն առաջիկա օրերին կհանգուցալուծվի:
«Ազատության» աղբյուրների փոխանցմամբ, ԱԺ նախագահի աթոռի համար պայքարում են երեք ինքնառաջադրված թեկնածուներ՝ գործող խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Կարա վարչապետի կարծիքը նշանակություն ունենա, կարա իմ կարծիքը նշանակություն ունենա, ցանկացածի կարծիքը կարա նշանակություն ունենա. քննարկում է, դեբատ է, մարդիկ խոսելու են, լսելու ենք, քննարկելու ենք որոշում կայացնենք, ընտրություն է, կարճ, կոնկրետ, հստակ, պարզ», – ասել է ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը:
Ինքնառաջադրումների փուլն ավարտվել է երեկ, բայց ներկուսակցական քվեարկության հստակ օրն ու ձևաչափն այս պահին դեռ հայտնի չեն։ Պարզ չէ՝ վարչությունն ընտրությունը կատարելու է բա՞ց, թե՞ փակ, գաղտնի քվեարկությամբ։ ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանի փոխանցմամբ՝ այսօր երեկոյան նախատեսված նիստում կուսակցությունը կհստակեցնի կանոնները:
«Առաջադրված եռյակից Ալեն Սիմոնյանն ու Ռուբեն Ռուբինյանը «Քաղաքացիական պայմանագրի» հնաբնակներից են, մինչդեռ Հայկ Կոնջորյանն իշխող ուժին է միացել 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Մինչ այդ նա «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ էր, և այն ժամանակ մամուլում պնդումներ կային, թե նրա տեղափոխությունը դեպի «Իմ քայլը» դաշինք հովանավորել է հենց Ալեն Սիմոնյանը»,- գրում է կայքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում