Իրանը համաձայնել է միջnւկային օբյեկտների ստուգումներին գալիք տարիների համար. Դոնալդ Թրամփ
Կարդացեք նաև
Իրանն անվերապահորեն համաձայնել է իր միջուկային օբյեկտներում ստուգումներ անցկացնելուն գալիք տարիների համար։ Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Իրանը լիովին և ամբողջությամբ համաձայնել է բարձրագույն մակարդակի միջուկային ստուգումների՝ երկար ժամանակով (ընդմիշտ)։ Սա կապահովի «միջուկային ազնվություն»։ Եթե նրանք չհամաձայնեին, ապա ոչ մի հետագա բանակցություն չէր լինի»,- գրել է նախագահը:
Թրամփը հայտարարել է, որ ապասառեցված իրանական ակտիվները կուղղվեն բացառապես Միացյալ Նահանգներից գյուղատնտեսական արտադրանք և դեղորայք գնելուն։
«ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից ազատվող միջոցները և/կամ պատժամիջոցների շրջանակներում ստացված միջոցները տեղադրվում են ԱՄՆ-ի կողմից վերահսկվող էսքրոու հաշվին և կօգտագործվեն սննդամթերք և դեղորայք գնելու համար բացառապես Միացյալ Նահանգներից, ներառյալ եգիպտացորենը, ցորենը և սոյան», – գրել է ամերիկացի առաջնորդը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում