Սա ինքնախոսովանական ցուցմունք, որ 5000 մարդnւ գլnւխ կերել է գիտակցաբար. Իշխան Սաղաթելյան
Կարդացեք նաև
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ՝ «ես այն մարդն եմ, ով ասել է՝ Արցախը Հայաստան է և վերջ, և այդ ասելու արդյունքում է, որ մենք հասել ենք այս կետին», նշել է․ «Սա ինքնախոսովանական ցուցմունք է սույն անձի կողմից, որ Արցախը հանձնել է գիտակցաբար, 5000 մարդու գլուխ կերել է գիտակցաբար, 150000 մարդու անտուն, անհայրենիք, անգերեզման է դարձրել գիտակցաբար, որպեսզի իր իսկ բնութագրմամբ՝ հասնի այս լավ կետին։
Խնդրում եմ ուշադրություն, եթե մինչև հիմա Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ հայտարարել է՝ «Արցախը Հայաստան է և վերջ», որովհետև այդ ժամանակ այդպես է մտածել և այդպես է տեսել հարցերի լուծման ճանապարհը, հիմա շատ ուղիղ ասում է, որ հանձնել է Արցախը, 5000 մարդու գլուխ կերել է, Ադրբեջանի զորքերը բերել նստեցրել է Հայաստանի տարածքում այս կետին հասնելու համար»։
Նրա խոսքով, «այս տեսանյութը նաև նրանց համար է, ովքեր դեռ կարծում են, որ, դե, խեղճ Նիկոլն ի՞նչ աներ, ամեն ինչ որոշված էր և այդպես էլ պետք է լիներ»։
«Բնականաբար ոչ՝ պատերազմը, պատերազմի արդյունքը, պատերազմի հետևանքները Նիկոլ Փաշինյանի կողմից գիտակցված և հետևողական քայլի արդյունքն էր՝ բոլոր հետևանքներով, իսկ այն կետը, որին հասցրեց իշխանությունը, ինչ վիճակում ենք և դրան ինչ է հետևելու, դրա մասին շատ ենք ասել և դեռ խոսելու ենք»,– ասել է Սաղաթելյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում