Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը X սոցիալական հարթակի իր միկրոբլոգում հայտարարել է, որ երբեք ուշ չէ ճիշտ քայլ անելու համար՝ անդրադառնալով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը։

Սաարը շնորհակալություն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին աջակցության համար, ինչպես նաև կառավարության նախարարներին՝ իր նախաձեռնած բանաձևին միաձայն հավանություն տալու համար։

«Երբեք ուշ չէ ճիշտ քայլ անելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում Իսրայելի վարչապետ Նեթանյահուին իր աջակցության և նախարարներին՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իմ նախաձեռնած բանաձևին միաձայն հավանություն տալու համար»,- գրել է Սաարը։

Նախաձեռնությունը վերաբերում է Իսրայելի Պետության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագիծը պետք է ներկայացվի նաև Քնեսեթի լիագումար նիստի քվեարկությանը։

Ավելի վաղ Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը հայտարարել էր Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության մասին, ըստ որի՝ Իսրայելը կճանաչի Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։ Նախագծում նշվում է նաև, որ Իսրայելը կդատապարտի այն ժխտելու, նվազեցնելու կամ խեղաթյուրելու ցանկացած փորձ։

Իսրայելի նախարարներին ուղարկված իրավական եզրակացությունում նշվել էր, որ Իսրայելի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ տարիների ընթացքում եղել է ոչ հետևողական։

Ադրբեջանի հետ 2020 թվականի պատերազմում, որը ավարտվել է մոտ մեկ տարի առաջ, Իսրայելը ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին։ Դրա պատճառով Ադրբեջանը և Թուրքիան, ամենայն հավանականությամբ, բացասաբար կարձագանքեն այս որոշմանը։

Նշենք՝ երկու տարի առաջ Քնեսեթի կրթության հանձնաժողովը նույնպես բաց քննարկում էր անցկացրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով։ Հանձնաժողովի նախագահ, իսկ ներկայումս սոցիալական ապահովության նախարար Յակով Մարգին հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը «բարոյական պարտականություն է»։ Նա նաև կոչ էր արել այն ժամանակվա Քնեսեթի նախագահ Յուլի Էդելշտեյնին իրականացնել իր ավելի վաղ տված խոստումը և պաշտոնապես հայտարարել, որ Քնեսեթը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

Մինչ օրս Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանն ուղղված մի քանի նախաձեռնություններ արդյունք չէին տվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում