Իրանը հայտարարել է, որ մոտ օրերս Կատարում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն նախատեսվում

Իրանը հայտարարել է, որ մոտ օրերս Կատարում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն նախատեսվում

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ մոտ օրերս Կատարում ԱՄՆ-ի հետ բանակցություններ անցկացնելու ծրագիր չկա։

Նրա խոսքով՝ այս շաբաթ իրանական պատվիրակությունը կմեկնի Դոհա՝ աշխատելու փոխըմբռնման հուշագրի տարբեր դրույթների իրականացման ուղղությամբ, մասնավորապես՝ Իրանի սառեցված ակտիվների ապաշրջափակման հարցերի շուրջ։

Բաղային ընդգծել է, որ ԱՄՆ ներկայացուցիչների այցը Կատար որևէ կապ չունի իրանական պատվիրակության այցի հետ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Թեհրանի խնդրանքով պետք է անցկացվեն Դոհայում։ Սպիտակ տան մամուլի քարտուղարն էլ նշել էր, որ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները այս շաբաթ կմեկնեն Կատար՝ Իրանի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու նպատակով։

Այսպիսով, Թեհրանը պաշտոնապես հերքել է առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ Կատարում բանակցությունների անցկացման վերաբերյալ տարածված տեղեկությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում