Ամբողջ աշխարհում ահաբեկիչները ակտիվորեն հարմարվում են նոր տեխնոլոգիաներին․ Անտոնիո Գուտերեշ
29/06/2026 22:03
Կարդացեք նաև
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում ահաբեկիչները ակտիվորեն հարմարվում են նոր տեխնոլոգիաներին՝ դրանք օգտագործելով քարոզչության և դրամահավաքի համար։ Գուտերեշն այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ի անդամ պետությունների հակաահաբեկչական գործակալությունների ղեկավարների 4-րդ բարձր մակարդակի համաժողովում ելույթ ունենալիս։
«Բոլոր տեսակի ահաբեկիչները հարմարվում են նոր պայմաններին, և նոր տեխնոլոգիաները հեշտացնում են նրանց հավաքագրումն ու ֆինանսավորումը: Հանցավոր ցանցերը արագացնում են փողի և զենքի հոսքը, այժմ ներառելով նաև մահացու անօդաչու թռչող սարքեր», – ասել է Գուտերեշը։
Նա նաև նշել է, որ հանցագործները օգտագործում են այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են արհեստական բանականությունը, թվային հարթակները և անօդաչու թռչող սարքերը։