Ում սիրտն ավելի մեծ է, քան իր վրա բոլոր սևեռվածների ուղեղները միասին վերցրած. Արմեն Աշոտյան
Կարդացեք նաև
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից շնորհավորել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրը։
2023-ին և 2024-ին բանտից էի դիմում իրեն, 2025-ին՝ տնային կալանքից, և հիմա՝ կրկին բանտախցից:
Մեր պատմության մեջ դժվար է գտնել մեկ այլ կերպար, ում նկատմամբ ժամանակն ու մարդիկ (և կապ չունի՝ մոտիկ, թե հեռու, ծանոթ, թե անծանոթ) այդքան անարդար են եղել:
Մարդ, ով սեփական բոլոր սխալներով կամ խնդիրներով հանդերձ՝ ինչպես յուրաքանչյուրս, իր ուսերի վրա է համբերատար կրում նաև այլոց՝ նույնիսկ սեփական ժողովրդի սխալների բեռը:
Մարդ, ով ներքուստ համակերպվել և հանդուրժում է սեփական ժողովրդի մի մասի համար հոգեբանական փրկօղակ դարձած «սաղ Սերժնա մեղավոր» կուրամիտ մանտրան,միայն, թե մի կծու բառ կամ կտրուկ զգացմունք չարտահայտի իր համար կյանքի գերակա առաքելություն դարձած Հայրենիքի զավակներին ու դուստրերին:
Մարդ, ով իր ժողովրդի համար եղել է շանթարգել՝ թե՛ մարտի դաշտում, թե՛ պետական ծառայության մեջ, թե՛ պաշտոնանկությունից հետո: Եվ առայսօր…
Ծնունդդ շնորհավո՛ր, պարոն Նախագահ: Մարդ, ում սիրտն ավելի մեծ է, քան իր վրա բոլոր սևեռվածների ուղեղները միասին վերցրած:
Առողջ լինե՛ք Ձեր ընտանիքով, մեզանից և Հայրենիքից անպակաս:
Հուսամ, Ձեր գալիք ծնունդին կխախտվի Ձեզ հեռվից շնորհավորելու տհաճ ավանդույթը, իսկ Բաքվի բանտերից վերադարձած ձեր ընկերների հետ զրույցները հասկանալու համար ես կլարեմ քաղցրահունչ արցախյան բարբառը հասկանալու իմ ամբողջ ունակությունը:
Արմեն Աշոտյան
Ձեր կրտսեր ընկեր
«Վարդաշեն» ՔԿՀ»։