Brent տեսակի նավթի գինը նվազել է ավելի քան 1%-ով
Կարդացեք նաև
Համաշխարհային շուկայում նավթի գները նվազել են նախորդ առևտրային օրվա աճից հետո։ Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,22%-ով, իսկ WTI-ի գինը՝ 0,95%-ով։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը կազմել է մեկ բարելի դիմաց 72,26 դոլար, ինչը 0,89 դոլարով (1,22%) ցածր է նախորդ առևտրային օրվա փակման ցուցանիշից։ Հիշեցնենք, որ երկուշաբթի Brent-ի գինը բարձրացել էր 1,16 դոլարով (1,6%)՝ հասնելով 73,15 դոլարի մեկ բարելի դիմաց։
Միաժամանակ, Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային հարթակում WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,67 դոլարով (0,95%)՝ կազմելով 70,08 դոլար մեկ բարելի դիմաց։
Նախորդ առևտրային նստաշրջանի ավարտին WTI տեսակի նավթի արժեքն աճել էր 1,52 դոլարով (2,2%) և հասել 70,75 դոլարի մեկ բարելի դիմաց։
Հետևեք մեզ նաև Telegram-ում