Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Վենեսուելայի իրավասու նախագահ Դելսի Ռոդրիգեսը հուլիսի 1-7-ը ազգային սուգ է հայտարարել երկրում՝ հունիսի 24-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի հիշատակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա համապատասխան գրառում է կատարել սոցիալական ցանցում։

«Որոշել եմ այսօրվանից յոթօրյա ազգային սուգ հայտարարել զոհերի հիշատակին»,- հայտնել է Ռոդրիգեսը։ Նա ընդգծել է, որ Վենեսուելան խորապես սգում է ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվածների համար, ցավակցում է զոհվածների ընտանիքներին, արագ ապաքինում մաղթում տուժածներին և աջակցում անհետ կորածների ընտանիքներին ու տուժած համայնքներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում