ԻՀՊԿ-ի հրամանատարը փետրվարից ի վեր առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ. AP
Կարդացեք նաև
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ Ահմադ Վահիդին մի քանի ամիս անց առաջին անգամ հրապարակավ հայտնվել է Թեհրանում։ Այդ մասին հայտնում է AP գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ իրանական պետական լրատվամիջոցները հրապարակել են Վահիդիի լուսանկարները, որոնցում նա մասնակցում է Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի բազմօրյա հուղարկավորության նախապատրաստական խորհրդակցությանը։ Մեկ այլ լուսանկարում նա նստած է Խամենեիի դագաղի կողքին՝ Թեհրանի կենտրոնում գտնվող նախկին նստավայրում անցկացված փակ արարողության ընթացքում։
AP-ն նշում է, որ Վահիդին վերջին անգամ հանրության առաջ հայտնվել էր փետրվարի 8-ին։ Գործակալության գնահատմամբ՝ նա համարվում է այն պաշտոնյաներից մեկը, որոնք մասնակցել են ԱՄՆ-ի հետ պատերազմի վերջնական դադարեցման շուրջ բանակցություններում Թեհրանի կոշտ դիրքորոշման ձևավորմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում