Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
03/07/2026 11:10
Կարդացեք նաև
Մոլդովայի վարչապետ Ալեքսանդր Մունտյանուն հայտարարել է իր հրաժարականի մասին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մունտյանուն հայտարարել է իր հրաժարականի մասին, քանի որ չի կարողանում գործել իր սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան։
«Այսօր ես ավարտում եմ իմ վարչապետի պաշտոնավարման ժամկետը։ Հենց որ հասկացա, որ այլևս չեմ կարող կատարել իմ մանդատը իմ սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան, որոշեցի հրաժարական տալ», – գրել է նա ֆեյսբուքում։
Նշենք, որ Մունտյանուն վարչապետի պաշտոնում հաստատվել է 2025 թվականի հոկտեմբերին։