Նավթի գները չափավոր աճում են
03/07/2026 10:11
Կարդացեք նաև
Համաշխարհային շուկայում նավթի գները շարունակում են չափավոր աճ գրանցել։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը կազմել է մեկ բարելի դիմաց 72,24 դոլար, ինչը 0,44 դոլարով (0,61%) բարձր է նախորդ առևտրային օրվա փակման ցուցանիշից։ Հինգշաբթի աճը կազմել էր 0,23 դոլար (0,32%), և գինը հասել էր 71,80 դոլարի մեկ բարելի դիմաց։
Միաժամանակ, Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 0,35 դոլարով (0,51%)՝ հասնելով 69,04 դոլարի մեկ բարելի դիմաց։
Նախորդ առևտրային նստաշրջանի արդյունքներով WTI տեսակի նավթի գինը բարձրացել էր 0,11 դոլարով (0,16%) և կազմել 68,69 դոլար մեկ բարելի դիմաց։
Հետևեք մեզ նաև Telegram-ում