Դոնալդ Թրամփը կկարողանա վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը․ կոնգրեսական

Դոնալդ Թրամփը կկարողանա վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը․ կոնգրեսական

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Պաուլինա Լունան (հանրապետական, Ֆլորիդա), հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներսում տեղի ունեցող քննարկումներին, վստահություն է հայտնել, որ նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը։

«Մենք կհասնենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի, և դա կլինի նախագահ Թրամփի ժառանգությունը», – ասել է Լունան քաղաքական մեկնաբան Գլեն Բեքի փոդքասթի ժամանակ։
Կոնգրեսականի խոսքով, Կոնգրեսի շատ անդամներ դժգոհ կլինեն այս արդյունքից, քանի որ «նրանք այլևս չեն կարողանա այդքան շատ գումար վաստակել իրենց ներդրումային պորտֆելներից»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում