Հութիները Սաուդյան Արաբիային մեղադրում են իրանական ինքնաթիռի վայրէջքը խոչընդոտելու փորձի մեջ

Հութիները Սաուդյան Արաբիային մեղադրում են իրանական ինքնաթիռի վայրէջքը խոչընդոտելու փորձի մեջ

Եմենի հութիները հայտարարել են, որ ստիպել են Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռներին լքել երկրի օդային տարածքը այն բանից հետո, երբ վերջիններս, ըստ նրանց, փորձել են խոչընդոտել իրանական քաղաքացիական ինքնաթիռի վայրէջքը Սանայի օդանավակայանում։

Հութիների շարժումը նաև նախազգուշացրել է, որ եթե նման գործողությունները կրկնվեն, իրենք կհարվածեն Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և երկրի այլ կենսական նշանակության ենթակառուցվածքներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում