ՓԱՆԱՀ ԽԱՆ. Ինչպես թուրքն առաջին անգամ «բնավորվեց» Արցախում

ՓԱՆԱՀ ԽԱՆ. Ինչպես թուրքն առաջին անգամ «բնավորվեց» Արցախում

Համաշխարհային պատմագիտությանը հայտնի չէ որևէ տեսակի փաստ, որ Ղարաբաղում հայերից առաջ ինչ-որ ժողովուրդ է ապրել: Ավելին՝ մասնագիտական խիղճ ու հարգանք ունեցող ցանկացած պատմաբան կհավաստի, որ Արցախը հայ ժողովրդի ձևավորման օրրաներից է, և երբ տեղի է ունեցել անցումը հոմոսապիենսից դեպի էթնիկ միավոր, ապա Ղարաբաղի տարածքի հոմոսապիենսը դարձել է հայ մարդ՝ լեզվով, մշակույթով և կրոնածիսական համակարգով: Այս թողարկման ընթացքում փորձենք հասկանալ՝ ինչպես, երբ, ինչ պայմաններում, ում շնորհիվ և ում հանցանքի հետևանքով թուրքախոս տարրը մուտք գործեց և փորձեց բնավորվել Ղարաբաղում:

«Մանդելայի էֆեկտի» 7-րդ թողարկումը պարզաբանում է, թե ինչպես պատմության մեջ առաջին անգամ թուրքախոս տարրը փորձեց հաստատվել Ղարաբաղում և Արցախում թուրքական իշխանություն հաստատեց, ով էր Փանահ Ալի խանը, ինչպես օգտվեց մելիք Շահնազարի ճակատագրական դավաճանությունից և բնավորվեց Շուշիում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում