Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան
Կարդացեք նաև
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «Տնտեսությունն ընդդեմ քաղաքականության
Այսօր ԵՄ-ի թիվ մեկ ակտուալ հարն է, Նիկոլը կկարողանա՞ն արդյոք գնալ լիակատար խզման ճանապարհով։
Խնդիրն այն է, որ Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից՝ զգալիորեն ավելի մեծ է, քան Մոլդովայինը, և բացի այդ, Հայաստանը Եվրամիության հետ ընդհանուր սահման չունի։ ՀՀ ԱԳՆ-ն չի թաքցնում, որ առայժմ կցանկանային պահպանել Մոսկվայի հետ շահավետ տնտեսական հարաբերությունները՝ միաժամանակ նրանից հեռանալով անվտանգության ոլորտում։
Դատելով ԵՄ(ՆԱՏՕ)-ՌԴ արդեն պատերազմավտանգ իրավիճակից, Նիկոլի արևմտյան գործընկերներն առաջիկայում ավելի են շտապեցնելու նրան և թույլ չեն տալու «նստել երկու աթոռի վրա»։ (Աղդամցի Ալենի ականջը կանչի՝ դարձավ այս քաղաքականության առաջին ծիծեռնակ-«զոհը»)
Այս հարցում ԵՄ-ի Արևելյան գործընկերությունն անողոք փորձ ունի:
Մենք տեսել ենք Ուկրաինան, տեսնում ենք Մոլդովան, ավելի վաղ տեսել ենք Վրաստանը, որտեղ Ռուսաստանի հետ կապերից ստացվող տնտեսական օգուտները որևէ դեր չեն խաղացել քաղաքական ընտրության ժամանակ։ Երբ ընտրությունը կատարվում է հօգուտ ՌԴ հակառակորդների, ապա տվյալ երկրների սոցիալ-տնտեսական շահերը մղվում են երկրորդ պլան։ Ինչու՞:
Որովհետև այդ երկրներում, ինչպես նաև Հայաստանում իշխանության բերված ռեժիմներն ունեցել են և ունեն մեկ նպատակ. ապահովել ԵՄ-ՌԴ հակասությունների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև պատերազմի «զոհի» դերակատարությունը՝ հանուն ԵՄ անվտանգության ու բարեկեցության:
Մեր բարեկամ Վրաստանը սեփական փորձից հետո՝ հրաժարվում է երկրորդ անգամ անցնել նույն ուղիով:
ԵՄ ակտուալ հարցին զուգահեռ, մեզ՝ հայերիս համար, հակառուսականության ֆոնի վրա, ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը:
Թերևս քննարկման ամենասուր հարցն այն է, թե արդյոք Եվրոպային ուղղված հայտարարվող «շարժումն» իրականում չի քողարկում թուրքական ծրագիրն ու Հայաստանի թուրքացումը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում