Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Ռոզա Ծառուկյան

Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Ռոզա Ծառուկյան

«Մեր հայրը մեզ, իր ընտանիքին հեռու է պահել քաղաքականությունից, երբևէ որևի առնչություն որևէ հարցի չենք ունեցել, ուղղակի այն, ինչ կատարվում է հիմա, ակնհայտ ապօրինի է»,- դատարանի բակում լրագրողներին ասել է Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Ռոզա Ծառուկյանը։

Ռոզա Ծառուկյանը նշել է, որ իր հայրն իր ունեցվածքը ձեռք է բերել տարիների ընթացքում աշխատանքի արդյունքում, ողջ կյանքում բարեգործություն է արել. «Հիմա նման պահվածքը ուղղակի աններելի է։ Բարեգործի հետ նման կերպ վարվել՝ մտնել տուն, ձեռքերը շղթայել,  13 ժամ խուզարկություն անել, որևէ լուրջ բան չգտնել… Մի անգամ այս ամենի միջով անցանք՝ կալանավորցեին, տունը խուզարկեցին, հնարավոր ու անհնար միջոցները օգտագոծեցին, գործունեությունը դադարեցրեցին, գործարան փակեցին, բացեցին։

Այս 8 տարվա ընթացքում որևէ լուրջ բան չգտնելով՝ հիմա գալ ու գտնել կենդանիներ… Մարդը տարիներ շարունակ պահել է կենդանիներ, դա նորություն չէ, գաղտնիք չէ, դա իր նախասիրությունն է»։

Նա նշել է, որ իրենք այս փորձությունն էլ կհաղթահարեն, սակայն կան բաներ, որոնք հնարավոր է այլևս չկարողանան վերականգնել՝ երկիր, պետականություն, մշակույթ, կրոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում