Բագրատ Սրբազանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Փաշինյանի
Կարդացեք նաև
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Բագրատ Սրբազանը պահանջում է դատական կարգով պարտավորեցնել Փաշինյանին՝ հերքել իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող, իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալները՝ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, ինչպես նաև առնվազն 5000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով:
Սրբազան Հայրը պահանջում է հերքել Փաշինյանի այն հայտարարությունը, թե ընդդիմիադիր ուժերի օգտին քվեարկած քաղաքացիները քվեարկել են ընտրակաշառքով։ Սրբազանը, մասնավորապես, որպես հերքման տեքստ պահանջում է հրապարակել հետևյալը․ «ՀԵՐՔՈՒՄ. Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հայտնում եմ, որ 11.06.2026 թվականին ՀՀ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում իմ կողմից հնչեցված այն պնդումները, թե «ՔՊ-ն ստացել է 100 %-ով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե… Առանց փողի, նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը», չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են զրպարտություն ընտրություններին այլ քաղաքական ուժի օգտին քվեարկած ՀՀ քաղաքացի
Հետևեք մեզ նաև Telegram-ում